Մեր ծառայությունները

Բրենդինգ, Դիզայն

Բրենդինգ, Դիզայն

Բրենդինգը դա պրոդուկտի ինքնատիպ և չկրկնվող կերպարի ստեղծումն է։ Այն իր մեջ ներառում է լոգոտիպի, դիզայնի, անվան, կարգախոսի և այլ էլեմենտների մշակումը, վերջիններս էլ օգնում են սպառողներին ճանաչելի դարձնել բռենդը։ Բրենդինգը օգնում է կապ հաստատել թիրախային հաճախորդների հետ, աչքի ընկնել շուկայում և թողնել դրական էմոցիաներ պրոդուկտի և ընկերության մասին։

Տպագրություն

Տպագրություն

Տպագրությունը դա ցիկլ է, որն իր մեջ ներառում է տարատեսակ տպագրական նյութերի արտադրությունը՝ բրոշյուրներ, բուկլետներ, կատալոգներ, փաթեթավորում և այլն։ Այն իր մեջ ներառում է  բոլոր էտապները դիզայնից մինչև հետտպագրական աշխատանքներ։ Տպագրությունը համարվում է գովազդի, մարքեթինգի և ինֆորմացիոն հարթակների անբաժանելի մասը, որով ընկերությունները հնարավորություն են ունենում էֆեկտիվ ներկայացնել իրենց պրոդուկտը։

 

Հետտպագրական աշխատանքներ

Հետտպագրական աշխատանքներ

Հետտպագրական աշխատանքը դա տպագրական նյութերի արտադրական պրոցես է։ Այն իր մեջ ներառում է այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են՝ կտրում, կազմում, ջերմասոսնձում, թելակար, զսպանակավորում, թաղանթապատում, դաջում, փաթեթավորում և այլն։ Այս գործողությունները տպագրական նյութերին տալիս են ավարտուն տեսք , դարձնելով պրուդուկտը պատրաստ  կիրառման։