Տպագրական ընկերություն

Տպագրական ընկերություն

Գույն Էյեմ, երբ գին-որակ համադրությունում որակն ավելի բարձր է։
«Արամյանց Գրուպի» դուստր ընկերություն «Գույն Էյեմ»-ը հիմնադրվել է 2020 թ․-ին և շատ կարճ ժամանակում իր ուրույն տեղն է զբաղեցրել շուկայում, ինչը փաստում են մեր ճանաչված հաճախորդները։
Մենք չենք սիրում ամպագոռգոռ բառեր և չենք մեծարում մեզ, բայց, գոնե մեկ անգամ համագործակցելով մեզ հետ, դուք կդառնաք մեր մշտական հաճախորդը։
Ստեղծման պահից մեր առջև նպատակ ենք դրել լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ հմուտ և գրագետ մասնագետների ներգրավումը, սպասարկման բարձր մակարդակի ապահովումը, ժամանակակից հաստոցների, սեղմ ժամկետների, մատչելի գնի, հաճախորդի համար հարմարավետ պայմանների ապահովումը, հարգալից վերաբերմունքը, ի վերջո լինել Հայաստանի Հանրապետությունում, հիմնադրել ընկերություն, զարգացնել և դառնալ խոշոր հարկատու՝ ի բարօրություն մեր երկրի։
Հավաստիացնում ենք՝ այս ամենը մեկ տեղում հնարավոր է, ավելին՝ առկա է մեզ մոտ։
Մենք իրականացնում ենք՝ 
Բրենդինգ և դիզայն
Նախատպագրական աշխատանքներ
Օֆսեթ տպագրություն
Հետտպագրական աշխատանքներ
Գոֆրո արտադրություն
և  տպագրությանն առնչվող այլ աշխատանքներ։
Մենք հուսալի ենք և նոր գաղափարներով լեցուն։